Բաժիններ՝

Տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ. ՔԿ-ն պարզաբանում է

ՀՀ քննական կոմիտեի որեւէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Քրեական գործով քննություն է տարվում նրանք ինքնությունը պարզելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Կատարվող քննչական եւ դատավարական այլ գործողությունների շրջանակներում տարբեր անձինք բերման ենթարկվել են, ովքեր հարցաքննվել են եւ ազատ արձակվել։ Դանիել Իոննիսյանի հարցադրումը վերաբերել է քրեական գործով բերման ենթարկվածներին, ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանք ազատ են արձակվել։ Մինչդեռ հարցի պատասխանը հանրային հարթակում ներկայացվել է բոլորվին այլ կերպ, թե անմիջական մասնակիցներն են ազատ արձակվել, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։
Կասկածյալներին, տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,- գրել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30