Բաժիններ՝

Նախօրեին մի խումբ անձինք մուտք են գործել Մարսելի ՀՀ հյուպատոսություն` փորձելով չհեռանալ այնտեղից

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ ցուցարարները Մարսելում մտել են հյուպատոսական շենք՝ փորձելով չհեռանալ  այնտեղից:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ գործողությունն իրականացնողները եղել են 7-8 հոգով: Ըստ Բալայանի, երեկ կեսօրին նրանք, ըստ կարգի, դիմել են հյուպատոսական ծառայություն ստանալու համար, մուտք են գործել հյուպատոսության շենք և տեղեկացրել, որ պատրաստվում են մնալ այնտեղ: «Սակայն հյուպատոսական ծառայության աշխատակիցը խնդրել է դուրս գալ, և նրանք դուրս են եկել»,- ասաց Բալայանը: Նա նաև նշեց, որ այս պահին այլ երկրներում ՀՀ դեսպանատների և հյուպատոսությունների հետ կապված այլ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս