Այս պահին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի մի հատվածը փակ է: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ փակել են դեպի Փակ շուկա և Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը: Այնտեղ է հասնում նաև Նիկոլ Փաշինյանը:
«Արմմոբիլ» ընկերության աշխատակցուհին Աբովյան-Կորյուն խաչմերուկում ուսանողների հետ զրույցում դժգոհեց՝ ասելով. «Այն ապրումները, այն ահը, որ ես ապրեցի… մնացել է այստեղ՝ Շրջանայինում, 13 տարեկան, իջել էր, ոչ մի ծնողի չեմ ցանկանա: Երեխեքը մնացել են տրանսպորտի մեջ ու լացում են»:
Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:
Ֆոտոշարք՝ Երևանում կազմակերպված ակցիայից
Աբովյան-Կորյուն խաչմերուկում լարված իրավիճակ է. ուսանողները փակել են ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել, ու բազմաթիվ վարորդները վեճի են բռնվել ուսանողների հետ՝ պահանջելով բացել փողոցը:
Ապրիլի 16-ին, ժամը 02:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի 3-րդ հարկի բնակարանից, որի բնակիչը բացակայում է երկրից, ջրալցվում է 2-րդ հարկի բնակարանը. դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 16-ին, ժամը 01:40-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը չի գործարկվում, ավտոմեքենայում երեխաներ կան. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 15-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» թաղամասի տներից մեկի մոտակայքում քամուց ծառ և էլ. սյուն է շրջվել. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 15-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Ջազզվե» սրճարանի մոտակայքում ծառը շրջվել է (ծառի վրա առկա են հոսանքի լարեր). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ապրիլի 16-ին, ժամը 02:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Վերջերս «Գյումրի Լոֆտ»-ում բացվեց կոռուպցիային նվիրված ցուցահանդես:
Ադրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:
Մաքսիմ Գորկին ընտանեկան փոխհարաբերությունները սահմանել է հետևյալ կերպ. «Ընտանիքում փոխհարաբերությունները կառուցվում են միասնական ցանկության հիման վրա, այն է՝ սովորել հասկանալ միմյանց:
ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է ապրիլի 14֊ին Հանրային ռադիոյի շենքում Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խումբ անձանց իրականացրած գործողությունների փաստի առթիվ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի» 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով։
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ապամոնտաժվում է Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցը: Տարիների ընթացքում վթարային այս շինությունը վերածվել էր ավերակների:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքում է տեղեկությունը, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ:
Ապրիլի 15-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ կառավարության դեռևս 2008 թվականի որոշմամբ աշխատանքներ էին իրականացվելու Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի վերականգնման ուղղությամբ:
Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա:
Ապրիլի 15-ի ցերեկը, 16-19-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Համագործակցող Հոլանդահայ կազմակերպությունները ապրիլի 17-ի և 24-ին կազմակերպելու են Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ապրիլի 15-ին, ժամը 04:43-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:
Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley) Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը: