Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 78 տան դիմաց բախվել են Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 58-ամյա Մեխակ Էլոյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 44 AM 442 համարանիշի և 22-ամյա Բեգլար Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 004 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Մ. Էլոյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 15-ամյա Ռուդիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը վնասել է ճանապարհին տեղադրված գազախողովակն ու դրա սյուները:

Փաստի առթիվ ՃՈ կողմից նյութեր են նախապատրաստվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30