ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը ևս գտնվում է Բաղրամյան պողոտայում։ Hraparak.am-ը հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Փոխոստիկանապետը պատասխանել է․
Ձայնային նռնակների կիրառումից քաղաքացիներ են վիրավորվել
168.am-ը կապ հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունու հետ՝ ճշտելու Նիկոլ Փաշինյանի վիճակի մասին։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ աջ դաստակի թեթև քերծվածքներ, կտրած, ծակած փոքրիկ վերքեր կան, այս պահին նա գտնվում է վիրակապարանում:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայից տարվել է ոստիկանական մեքենայով:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Լսվում են պայթուցիկների ձայներ: Aysor.am-ի տվյալով, դրանք ձայնային նռնակներ են:
ՔԻչ առաջ Նիկոլ Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով:
Ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանին ասաց, որ 100 սմ-ով հետ տանեն ոստիկանների և ցուցարարների միջև դրված ուղեփակոցները։ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դա պրովոկացիա է։ Օսիպյանը պատասխանեց, որ որևէ պրովոկացիա չկա, ընդամենը 100 սմ-ով հետ տանելու մասին է խոսքը։
Ցուցարարներին միացած դերասան Հայկ Մարությանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ հավաքված մարդիկ մի մարմին են, նույն ձևով են շնչում և շնչում են միայն մեկ մտքով, որպեսզի բոլորն ապրեն հիանալի և հիասքանչ Հայատանում։
ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը:
Հայաստանը ձգտում է հետխորհրդային տարածաշրջանում ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին՝ այդպիսով բազմապատկելով աճի հնարավորությունները:
Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հաղթանակի կամրջի մոտ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին «ծակել քարշակի աիվները»:
Ֆոտոշարք՝ Երևանում կատարվող բողոքի ակցիայից
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ և լիցքավորիչ:
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Ապրիլի 16-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի 8-րդ հարկի մակարդակում անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր մարդկանց հետ քայլերթով Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Կորյուն փողոց:
Քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցների միջև:
Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Փակվում է Հերացի փողոցը
Այս պահին փակ են շարունակում մնալ քաղաքի՝ Աբովյան, Կորյուն, Իսահակյան, Հերացի փողոցները: Ակցիայի մասնակիցներին սատարելու էր եկել դերասան Հայկ Մարությանը:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Հերացի փողոցում: Ավտոմեքենաներից մեկի վարորդը դուրս եկավ մեքենայից՝ պահանջելով ակցիայի մասնակիցներին բացել երթուղին:
Ֆոտոշարք Երիտասարդական մետրոյի կայարանից
Աբովյան-Կորյուն խաչմերուկը շարունակում է փակ մնալ: Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս մեքենաներին տեղաշարժվել:
Այս պահին Երիտասարդական մետրոն երկու կողմից փակ է: Ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը և թույլ տալ քաղաքացիներին տեղաշարժվել:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները այսօր վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:
Այս պահին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի մի հատվածը փակ է: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ փակել են դեպի Փակ շուկա և Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը: Այնտեղ է հասնում նաև Նիկոլ Փաշինյանը: