Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ձյուն է տեղում

Ապրիլի 15-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Ապրիլի 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացրին ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 338-340-րդ կիլոմետրերին առկա է մառախուղ՝ թույլ տեսանելիությամբ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս