
Վթար Զ. Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկների մոտակայքում. կա տուժած

Ապրիլի 15-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարկավագի 68 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» ռուս ուղղափառ եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Զ. Քանաքեռցու և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկների մոտակայքում «Nissan Tida» մակնիշի 35 PV 633 պետհամարանիշի վարորդ՝ 1985 թ. ծնված Ա. Պ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակի հենակին, ինչի հետևանքով վերջինս շրջվել է: Ա. Պ.-ը հոսպիտալացվել է «Սրբ. Գ. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: