Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ՖԲ էջում գրել է:
Քրեակատարողական ծառայության ծառայողներին ամսական լրավճար կտրվի:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և իր կինը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հյուրընկալել են սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի արարողություն:
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության հաջորդ ղեկավարը կլինի կանադահայ Հարութ Շիթիլյանը, ով պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ից:
«Ես մեծ հույս ունեմ, որ նոր ընտրվող վարչապետը կամ նորընտիր նախագահն անպայման կկարևորեն անկախ փորձագետների խորհրդի դերն ու նշանակությունը, ազնվորեն ներկայացնելով ամենատարբեր ոլորտներում տիրող իրավիճակը և չվախենալով դրանց արձագանքներից»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 24-ին, ժամը 18:29-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի տներից մեկի տանիքում:
Վրաստանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 23-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից հրատարակած «Փաստեր Հայոց ցեղասպանության մասին» վրացերեն գրքույկի շնորհանդեսը։
Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին երթ են իրականացրել:
Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ։
«Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև առաջին երկու տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը:
Հալեպահայերը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման արարողություն են իրականացրել՝ ի հիշատակ սրբադասված նահատակների:
Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հարակից տարածքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կազմակերպված ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ հայ ակտիվիստների:
Ապրիլի 24-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է օգնություն:
Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ապրիլի 24-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է լոգարանի հատակին. բարձրացնլու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ: Նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկանության ներկայացուցիչներին ապահովել իրենց երթի բնականոն ընթացքը:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա):
Ապրիլի 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Երեկ երեկոյան մենք այդ տեղեկությունն ունեցանք, որ ելույթ ունեցողը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չի եղել. ինչ-որ արվել է, սրիկայություն է, եթե դա Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ և նրա անունից ելույթի հնարավորություն խնդրեց։ Հանրությունը գնահատական կտա այդ մարդու գործողություններին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ երկլեզու գրառում է կատարել:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ասաց, որ հարյուրամյակի միջոցառումների շրջանում մենք սրբադասեցինք մեր նահատակներին, որոնք 1915 թվականին դարձան մարդկային չարիքի զոհ։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից
Ապրիլի 20-ին ժամը 21:30-ի սահմաններում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ 1995թ. ծնված Ա.Մ-ի և 1989թ. ծնված Կ.Դ-ի միջև։