Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ապրիլի 27-ին արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:
ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ:
«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հայատարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այս օրերին պլանային աշխատանքներ է իրականացնում սահմանված կարգով: Հայտարարության մեջ ասված է.
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։
2018 թվականի համար ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների տարեկան պլանը նախատեսվել է 43,525.7 մլն դրամ: 2018 թվականի ապրիլի 26-ի դրությամբ փաստացի հավաքագրվել է 12,205.6 մլն դրամ, կատարողականը տարեկան պլանի նկատմամբ կազմում է 28%:
Համացանցում ապրիլի 26-ին տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում իրականացված միջոցառմանը՝ ուղղված արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում խնդիրների, դրանց լուծմանն ուղղված գործողությունների ներկայացմանն ու առաջարկությունների ամփոփմանը:
Ապրիլի 27-ին և 30-ին՝ կեսօրից հետո, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապրիլի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Մարսելի համազգային դպրոցի և Փարիզի դպրոցասեր միության վարժարանի թվով 45 աշակերտների՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար Սարգիս Պետոյանի և կրթական հաստատությունների տնօրենների:
Այս գիշեր եւս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները երթեւեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանի ղեկավարներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում քաղաքը պատշաճ տեսքի բերել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «INFRAone» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ալբերտ Եգանյանին, «KMC» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Մաքսիմ Միրոնենկոյին և «Ямалтрасстрой» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ Իլյա Կոզլովին։
1in.am-ը գրում է, որ երեկ Վանաձորում տհաճ միջադեպ է տեղի ունեցել իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի 15-ամյա որդու՝ Միքայել Սաքունցի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ ներկայացող մի քանի անհայտ երիտասարդների միջև։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով:
Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։
Տավուշի մարզ կատարած հերթական այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչները տեղեկացրել են ջրաչափերի բացակայության պատճառով խմելու ջուր չլինելու վերաբերյալ։
Ապրիլի 26-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1983թ. ծնված Վ.Ղ-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նախկին ամուսինը, նույն քաղաքի բնակիչ՝ 1975թ. ծնված Ն.Ս-ն 2016թ. փետրվար ամսից չարամտորեն խուսափում է իր անչափահաս երեխային ապրուստի միջոցներ վճարելուց:
Պետական եկումտների կոմիտեն հերքել է Հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետի հայտարարությունն այն մասին, թե հարկային մարմինները տուգանել են Ոսկետափ գյուղի՝ փոքր խանութ ունեցող մի կնոջ, ով մասնակցում էր հավաքներին:
ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ապրիլի 27-ին, ժամը 01:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 67 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. Նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 26-ին կյանքից հեռացել է ականավոր պետական գործիչ, Գերագույն խորհրդի երեք գումարումների և Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, Գյումրու պատվավոր քաղաքացի Միսակ Լևոնի Մկրտչյանը:
Քուվեյթի ազգային ավիափոխադրողը (Wataniya Airways) հունիսի 9-ից մեկնարկում է կանոնավոր չվերթների իրականացումը Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով:
Ապրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությԱպրիլի 26-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, որ ոստիկանության համազգեստով մի երիտասարդ վարում է առանց հաշվառման համարանիշերի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ ուն է սկսվել։ Պարզվել է, որ «Մերսեդեսը» վարած անձը հանդիսանում է ոստիկանության զորքերի զինծառայող, ոստիկանության սերժանտ Արմեն Թովմասյանը։ Նա հիշյալ արարքը կատարելու համար ենթարկվել է կարգապահական տույժի։
Ապրիլի 26-ին, ժամը 22:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ա. Դ.-ը (1972 թ.) մեկնել է Բերդ համայնքին պատկանող «Եղիշավան» կոչվող հանդամաս և չի վերադարձել. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմեն Ջիգարխանյանը դուրս է եկել կոմայից:
Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ապրիլի 26-ին շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և գտնվում է կոմայի մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուսումնական կենտրոնի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ անհայտ անձը ս.թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում հասանելիություն է ստացել հայաստանյան մի ընկերության և իսպանական «S. A. A.» ընկերության էլեկտրոնային փոստերի բովանդակությանը: Միջամտելով գործարար նամակագրությանը, վերջինիս անունից ներկայացրել է բանկային այլ հաշվեհամար, ինչից հետո հափշտակել է հայկական ընկերության կողմից փոխանցված ընդհանուր 88490 եվրո գումարը։