
93 միլիոն 837 հազար դրամ կհատկացվի ԱՆ քրեակատարողական վարչությանը. iravaban.net

Քրեակատարողական ծառայության ծառայողներին ամսական լրավճար կտրվի: Այդ իսկ պատճառով կառավարությունը որոշում է ընդունել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը 2018 թվականին հատկացնել 93 միլիոն 837 հազար դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում՝ 20 միլիոն 852 հազար դրամ, ինն ամսում՝ 52 միլիոն 132 հազար դրամ` 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Որոշումն ընդունվել է ապրիլի 12-ին, ուժի մեջ է մտնում այսօր՝ ապրիլի 24-ին:
Եվգենյա Համբարձումյան