Բաժիններ՝

Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, թե ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է. վերջինիս գործողությունները միտված են բացառապես հասարակական կարգի ապահովմանը և հանցավորության դեմ պայքարին:

Անդրադառնալով վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ընթացքում ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ, ֆիզիկական ուժ ակցիաների մասնակիցների նկատմամբ, Վալերի Օսիպյանն ասել է. «Այն, ինչ ոստիկանությունը կատարել և կատարում է, օրենքի սահմաններում է: Անգամ ֆիզիկական ուժի կիրառումը, հատուկ միջոցների կիրառումը բխում է ոստիկանության մասին օրենքից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30