Բաժիններ՝

Վթար Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին. տուժածներ չկան

Ապրիլի 24-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ապարան-Վանաձոր հատվածի 11-րդ կմ-ին «Volvo» մակնիշի (վարորդը՝ Բոնդորենկո Վլադիմիր Պավլովիչ, ծնված 1958թ., ՈՒկրաինայի հանրապետության քացաքացի) կցորդիչով բեռնատար ավտոմեքենան (բեռնված է պլաստմասե հումքով) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել են վառելիքի արտահոսքը:

Փրկարարները կատարել են մեքենայի վառելիքի բաքի հովացման և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս