Մայիսի 27-ին, ժամը 7.00-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Միխաիլ Բ.-ն:
Մայիսի 29-ին, ժամը 00.03-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1991 թ. ծնված Ս. Ս.-ն և հայտնել, որ նախկին ընկերը՝ 1983 թ. ծնված Արման Կ.-ն, բակում կրակել է իր ավտոմեքենայի ուղղությամբ և մեկ այլ ավտոմեքենայով հեռացել, իսկ կրակված պարկուճներն իր մոտ են:
Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ և ձախ ուսագլխերի ներսի հատվածի կտրած-ծակած վերքեր, գլխի հետևի ձախ հատվածի քերծված վերք» ախտորոշմամբ բուժօգնություն է ցուցաբերվել 1970 թ. ծնված Տիտալ Մ.-ին, որը հայտնել է, որ իրեն դանակով հարվածել են:
Մայիսի 26-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շինարարների փողոցի 25 շենքի հետնամասում կրակոցներ է, նաև՝ դանակով վիճաբանություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին գերատեսչությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ընտանեկան նպաստի տրամադրման գործընթացում հնարավոր խախտումների պարագայում:
Երևանի պետական համալսարանի տարածքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում , ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր կլինի միայն տնտեսական աճի շնորհիվ:
Մայիսի 29-ին, ժամը 08:56-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Խաղաղապահի միջազգային օրվա առթիվ:
Այսօր Ազգային ժողովում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկից առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու մեկ տարով հետաձգվեց կենասաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը։
Մայիսի 28-ին ժամը 18:20-ին Հադրութի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:00-ից մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում գայլը հարձակվել է մարդկանց վրա:
Մայիսի 28-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
«Մայիսի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Առավոտ» թերթի տեղեկություններով՝ այս օրերին «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության:
Մայիսի 28-ին՝ ժամը 22:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Չաուշի Աղբյուր» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, որով հստակ սահմանվելու են այն հիմքերը, որոնց հիման վրա կարող է արգելվել կալանավորված անձի և նրա ազգականի տեսակցության իրավունքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 28-ին՝ ժամը 15:13-ին, Կիևյան կամրջին հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից մեկնել է Երևան և ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում հայ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված մի ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվել իր եկամտաբեր բիզնեսներից մեկից:
Մայիսի 28-ին՝ ժամը 23:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները:
Մայիսի 29-ին՝ ժամը 00:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Խոսրով Հարությունյանի եղբորը պատկանող «Արամյանց» բժշկական կենտրոնը, որը վերջին տարիներին հաճախակի էր ուշացնում աշխատակիցների աշխատավարձերը, վաճառվել է։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 30-ը ժամը 10.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել Հանրապետության տոնի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգին։
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով`
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական համերգին:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում արդեն 3-րդ օրն է մոտ 800 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, իսկ այսօր՝ մայիսի 28-ին, 6 մարդ նաև հացադուլ է սկսել: