
Քաղաքացին Էջմիածնից եկել է Երևան և փորձել ցած նետվել Կիևյան կամրջից

Մայիսի 28-ին՝ ժամը 15:13-ին, Կիևյան կամրջին հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից մեկնել է Երևան և ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Վերջինս զրուցել է քաղաքացու հետ և համոզել նրան ետ կանգնել ինքնասպանության մտադրությունից: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժանմունք: