
«Չաուշի Աղբյուր» տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում

Մայիսի 28-ին՝ ժամը 22:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Չաուշի Աղբյուր» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն «Ալիբեկ» լեռնագագաթ տանող ավտոճանապարհին՝ «Լյութոյի Աղբյուր» կոչվող տարածքից, արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր):