
Ողբերգական վթար Ճամբարակում. փրկարարները դին դուրս են բերել

Մայիսի 29-ին՝ ժամը 00:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (Ն. Ճ., տարիքը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:
Փրկարարները դին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: