Բաժիններ՝

Վթար «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ. կա տուժած

Մայիսի 28-ին՝ ժամը 23:47-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Հ. Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և դուրս գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել հովացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս