Բաժիններ՝

«Բոլոր խնդիրները լուծելի են». Մանե Թանդիլյանը` պարտադիր կուտակայինի մասին

Այսօր Ազգային ժողովում 2017թ. բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկից առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու մեկ տարով հետաձգվեց կենասաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը։

«Օրենքը լրամշակելու և քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար է ժամանակ վերցվել, և ես առաջարկում եմ հետաձգել և վերանայել այն դրույթները, որոնք մեր քաղաքացիների համար ընդունելի չեն: Ես ստացել եմ բազմաթիվ առաջարկեր, որոնք բավականին խելամիտ և ողջամիտ են, և դա համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց Մ.Թանդիլյանը:

Ըստ նրա` արդեն իսկ շատ բազմազան և հետաքրքիր առաջարկություններ կան, որոնք իսկապես քննարկման արժանի են:

Դիտարկմանը, որ տնտեսագետները տարբեր խնդիրների մասին են խոսում, որոնք կարող են առաջանալ համակարգի հետաձգման դեպքում, նախարարը պատասխանեց, որ բոլոր խնդիրները լուծելի են.

Կարդացեք նաև

«Հենց դրա համար են քննարկումները, որ խնդիրներին լուծում տրվի: Դրա համար պետք է ներգրավենք բոլոր կոմպետենտ, մասնագետ մարդկանց, որպեսզի կարողանանք լավագույն լուծումը գտնել, որ համակարգն ընդունելի լինի»:

Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է 1 տարով հետաձգել այս տարվա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ներդրումը։ Ընդ որում` այն ուժի մեջ պետք է մտներ դեռ նախորդ տարի, սակայն որոշման կիրառումը մեկ տարով հետաձգվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս