«Յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին գերատեսչությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ընտանեկան նպաստի տրամադրման գործընթացում հնարավոր խախտումների պարագայում: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես աչալուրջ է ձեր կողմից բարձրացված հարցերին ու բողոքներին և պատրաստակամ է լուծելու ձեր խնդիրները՝ ելնելով իր գործառույթների և իրավասության շրջանակներից:

Այսուհետ, ընտանեկան նպաստի կանխիկ տրամադրման գործընթացում, մասնավորապես, ապօրինի կամ անհասցե կարգով գումարների պահման հետ կապված խնդիրների, մտահոգությունների և իրողությունների հայտնաբերման դեպքում կարող եք զանագահարել հետևյալ +374 55 41 19 11 հեռախոսահամարով: Խնդրում ենք տրամադրել հասցեական և ճշգրիտ տեղեկատվություն:

Հավաստիացնում ենք, որ յուրաքանչյուր դեպք մանրամասն ուսումնասիրելուց հետո կտրվեն համապատասխան ցուցումներ ու հրահանգներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031