Բաժիններ՝

«ԵՊՀ տոտալ ռեստարտ». պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը (ուղիղ)

Երևանի պետական համալսարանի տարածքում մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ԵՊՀ-ում ֆինանսական աուդիտի անցկացում , ուսանողական խորհրդի ու արհմիության գործունեության ժամանակավոր կասեցում և հոգաբարձուների խորհրդի լուծարում:

Ակտիվիստները կոչ են անում ուսանողներին ու դասախոսներին դասադուլ և գործադուլ սկսել:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշում է, որ համալսարանը շատ լուրջ խնդիրներ ունի, ինչպիսիք են կրթության ցածր որակը, կենցաղային ոչ արժանապատիվ պայմանները, ֆինանսների անարդյունավետ օգտագործումը, ակադեմիական միջավայրի բացակայությունը և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս