Արգելքը կհանվի. Ինչ փոփոխություններ են սպասվում Քրեական դատավարության օրենսգրքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում, որով հստակ սահմանվելու են այն հիմքերը, որոնց հիման վրա կարող է արգելվել կալանավորված անձի և նրա ազգականի տեսակցության իրավունքը:

Մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը մշտապես հանդես էր գալիս քննիչների կողմից այդ արգելքի չարաշահման քննադատությամբ, և հիմա նոր իշխանությունը որոշել է օրենսդրորեն կարգավորել հարցը:

Ընդ որում՝ դատական քննության փուլում կալանավորի և նրա ազգականի տեսակցությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի վճռով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031