Մայիսի 26-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, հասարակական կարգի ապահովման, հանցավորության դեմ պայքարի և մարտական պատրաստականության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես և Հայաստանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ պարգևներ հանձնեց ոստիկանության մի խումբ ծառայողների:
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել:
Վանո Սիրադեղյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ Այս մասին 168․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազությունից։
Մայիսի 26-ին, ժամը 13:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հանդիպում է միջազգային դպրոցի սաների հետ:
Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ դպրոցներում իրականացվող անթույլատրելի ցանկացած գործողություն պետք է վերացվի: Լրագրողների հետ զրույցում այս մասին շեշտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Ծեծել էին տանտիրուհուն, բնակարանից հափշտակել 350․000 դրամի ոսկեղեն․ դեպքը բացահայտվեց:
Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ЗИЛ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։
Ավազակային հարձակում Խոր Վիրապի մոտ․ մեկ անձ կալանավորվել է:
Մայիսի 26-ին, ժամը 10:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիսական փողոցի թիվ 42 հասցեում գտնվող նախկին շրջկոմի շենքի պատը փլուզվել է՝ վնասելով հարևան շինության պատը:
Մանրամասներ Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի վերաբերյալ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 8.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Էդուարդ Ս.-ն:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինադձեին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղիղ եթերում է:
Մայիսի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանյան լճի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սեդա Ջ.-ին:
Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք:
Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝ մայիսի 28-ին ժամը 8.30-ին։
Ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Առաքելյանը իր վարած Lexus RX 330 մակնիշի 55 VA 554 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քարերին։
Մայիսի 24-ին, ժամը 9.25-ին, Երևանի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Մայիսի 25-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 26-ին՝ ժամը 03:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»:
Մայիսի 25-ին` ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:
Դատարան է ուղարկվել «Վանաձոր» ՔԿՀ եղբայր կալանավորների վերաբերյալ քրեական գործը: Եղբայրները մեղադրվում են ՔԿՀ անվտանգության աշխատակցին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:
Երեկ՝ մայիսի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով խափանման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Բ. Կալիուսսկին ազատ կարձակվի գրավը վճարելուն պես:
Մշակութային գործիչները վարչապետին ասել են, որ իրենք դժգոհ են այն բանից, որ հեռուստաընկերությունները քիչ ժամանակ են հատկացնում ազգային մշակույթի պրոպագանդմանը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.