Բաժիններ՝

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում վաղվանից դասադուլ սկսել. Պահանջը՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարական

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով`

1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական

2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում

3. Ֆինանսական աուդիտի անցկացում

4. ՈՒԽ-ի և արհիմիության հետագա գործունեության կասեցում:

Հայտարարությունում նշված է, որ Մայր բուհ-ն ունի մի շարք խնդիր, այդ թվում՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը: Նշվում է նաև ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետության մասին.

«Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի»,- նշված է հայտարարությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս