
Արթուր Դավթյանը մեկնել է Վրաստան

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող՝ Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը, ինչպես նաև Քվեմո Քարթլի մարզային դատախազության և Ռուսթավի շրջանային դատախազության նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը և այլ միջոցառումներին:
Նախատեսվում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպուներ կունենա Վրաստանի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառումներին մասնակցող այլ երկրների գկխավոր դատախազների հետ՝ քննարկելու երկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։