«Աղքատության դեմ պայքարը իրականում տնտեսության զարգացման մեջ է». Մանե Թանդիլյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ աղքատության հաղթահարումը հնարավոր կլինի միայն տնտեսական աճի շնորհիվ:

«Աղքատության դեմ պայքարը իրականում տնտեսության զարգացման, աշխատանքի ապահովման հնարավորության մեջ է, որ ամբողջ պետության գործն է, որ ստեղծվեն պայմաններ, որտեղ մարդիկ աշխատեն և աղքատությունը նվազի»,- ասաց Մ.Թանդիլյանը` չհամաձայնելով լրագրողի դիտարկմանը, որ ինքը ժառանգել է «աղքատության» նախարարությունը:

Նա շեշտեց, որ աղքատությունը մեր պետության խնդիրն է, թեև դա ավելի շատ անդրադառնում է իր ղեկավարած նախարարությանը.

«Մենք ավելի շատ պետք է աշխատենք: Բայց ժամանակ կպահանջվի, դա տնտեսական ցուցանիշների հետ է սերտ կապված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031