
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք մարզերում

Հունիսի 5-ին ժամը 22:40-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջան Զաքաթալա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։ Ուժգնությունը կազմել է 5.5 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Լոռու մարզում ՝ 3-4 բալ, Շիրակի մարզում 2-3 բալ: