Բաժիններ՝

Ջրալցում Երևանում. փրկարարները դադարեցրել են ջրամատակարարումը

Հունիսի 5-ին, ժամը 21:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցի թիվ 4 շենքի նկուղը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է շենքի ջրամատակարարման խողովակը:

Փրկարարները փակել են շենքի ընդհանուր ջրամատակարարման փականը:

***

Հունիսի 5-ին, ժամը 20:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արգիշտու փողոցի թիվ 7/4 շենքի 2-րդ հարկից ջրալցվում է 1-ին հարկում գտնվող հացի փուռը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են շենքի ընդհանուր ջրամատակարարման փականը և հոսանքազրկել 1-ին հարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս