Պատահար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, կա տուժած
Հունիսի 6-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Խ. Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (խողովակը չի վնասվել):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Խ. Մ.-ին քաղաքացիների ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Նաիրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: