Հ1-ի 2 մլրդ դրամից ավելի չարաշահումները՝ ըստ Մարգարիտա Գրիգորյանի
«Տողերի խախտումներ են եղել, բայց տարիների ընթացքում ներկայացրել ենք, և հաշվետվությունն այդ տեսքով ընդունվել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը` մեկնաբանելով ՀՀ ֆինանսների նախարարության Վերահսկողական տեսչության ստուգումներն ընկերությունում և 2 մլրդ դրամից ավելի չարաշահումների հայտնաբերումը:
Ըստ նրա` կարող է և տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել հինգ տեսախցիկ, բայց պարզվել է, որ անհրաժեշտ է ոչ միայն հինգ տեսախցիկ, այլև փչացել է ձայնային ստուդիայի վահանակը, իրենք գնել են երեք տեսախցիկ և մեկ ձայնային ստուդիայի վահանակ, որը համարժեք է նույն գումարին։
«Դուք անընդհատ շեշտում եք, որ պետք է վերադարձվի: Ոչ, գումարի հափշտակում, անարդյունավետ վատնում տեղի չի ունեցել, տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպման անվանումների տարբերություն, որը հետագայում մեզ ասվել է, որ մենք պարտադիր պետք է դիմեինք Ֆինանսների նախարարությանն այդպիսի փոփոխությունների համար»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, թե 183 մլն դրամ վերադարձվել է պետական բյուջե։
Մանրամասները՝ տեսանյութում։