Բաժիններ՝

Որքա՞ն աշխատավարձ է ստանում Ռուբեն Ջաղինյանը

«Ես չեմ պատրաստվել` ձեզ լիտրաժներով բենզին և այլն…»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2017 թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը` ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի, թե որքա՞ն է նրա աշխատավարձը:

Ջաղինյանը փորձեց խուսանավել հարցից և ասաց, թե իր աշխատավարձը եղել է այն, ինչ եղել է տվյալ պաշտոնը զբաղեցնող նախորդ պաշտոնյաների աշխատավարձը:

Բագրատյանը պնդեց իր հարցը, թե կոնկրետ գումարի չափն է ուզում իմանալ:

«485 հազար դրամ»,- հայտարարեց Ջաղինյանը` հավելելով, թե թիվը մոտավոր է:

Նա շեշտեց, թե այդ թվի փոփոխություն դեպի վեր չի եղել, հակառակը` նվազել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս