Բաժիններ՝

«Գազպրոմ»-ը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի լիարժեք սեփականատերը՝ բաժնետոմսերը հասցնելով 100 տոկոսի

Ինչպես հաղորդում է vestifinance.ru-ն, «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 5.248 մլն լրացուցիչ սովորական բաժնետոմսերի գնումը 26.381 մլրդ դրամով (3.4 մլրդ ռուբլի):

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել «ԱրմՌոսգազպրոմ» (ներկայումս՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների և աշխատանքի վերաբերյալ ռուս-հայկական համաձայնագրում փոփոխություններ կատարելուն, ըստ որի՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:

«Գազպրոմ Արմենիա»-ն մենաշնորհային իրավունք ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս