
Թունավորում Սարուխանում

Հունիսի 4-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էգզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Սարուխան գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2014 թ. ծնված Լիդիա Թ.-ն, 2014 թ. ծնված Լևոն Թ.-ն, 2010 թ. ծնված Սաթենիկ Թ.-ն և 2012 թ. ծնված Աննա Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Գոհար Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իր երեխանները թունավորել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:վ