Աստղանավորդ Բազ Օլդրինը դատի է տվել իր երեխաներին
Ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինը դատի է տվել իր երկու երեխաներին եւ նախկին բիզնես-մենեջերին: Օլդրինը նրանց մեղադրում է միջոցների անօրինական յուրացման մեջ, ինչպես նաեւ այն բանում, որ նրանք խարխլում են իր հեղինակությունը, տեղեկացնում է BBC-ին:
Աստղանավորդը Ֆլորիդայի նահանգի դատարան է դիմել պատասխան հայցով. դրանից մեկ շաբաթ առաջ Օլդրինի երեխաները որոշել էին դատական կարգով հորից վերցնել հսկողությունը նրա ֆինանսների նկատմամբ:
Ազգականները պնդում են, որ իրենք այլ ընտրություն չունեն. նրանց խոսքով՝ 88-ամյա Օլդրինը ծերունական տկարամտության մեջ է ընկնում (կամ, ինչպես ասված է նրանց հայցադիմումի մեջ, «տառապում է ճանաչողական ունակությունների թուլացումից») եւ, համապատասխանաբար, նրան անհրաժեշտ է խնամակալ: 1969 թվականի հուլիսի 20-ին Բազ Օլդրինը դարձավ Լուսնի վրաուտք դրած երկրորդ մարդը: Wall Street Journal-ին տված հարցազրույցում Օլդրինը, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գնդապետը, ասել Է, որ «ոչ ոքի մտքով իսկ չպետք է անցնի, որ ինձ խնամակալ է պահանջվում»:
Իր միջնորդության մեջ նա նաեւ պնդում է, որ իր որդին, դուստրը եւ նախկին բիզնես-մենեջեր Քրիստինա Քորփը խախտել են իր «անձնական ռոմանտիկ հանրաբերությունները»՝ իրեն արգելելով ամուսնանալ: