
Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը՝ լուսանկարներով

Հունիսի 26-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Գյումրիում «Նիսան X-Տրայլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Բուլվարային փողոցի թիվ 110 հասցեի դիմաց կայանված ավտոկցորդին:
«Նիսան X-Տրայլ»-ի վարորդը` ՌԴ քաղաքացի, 1996 թ. ծնված Վլադիսլավ Կուլակովը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: