Վթարային ջրանջատում Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում
                                    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 27-ին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.
- Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Մալիշկա գյուղի,
 - Ժամը 07.00-22.00 կդադարեցվի Արագածոտնի մարզի` Աշտարակ քաղաքի` ներառյալ Մուղնի թաղամասի, Օհանավան և Կարբի գյուղերի:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    