Դատավորը վերադարձրե՞լ է ստացած կաշառքը
Առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող դատապարտյալն ահազանգում է, թե իր վերաբերյալ քրեական գործը քննելու ժամանակ որդուց վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը կաշառք է պահանջել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորի կողմից կաշառք պահանջելու դեպքը դեռևս 2014թ. է տեղի ունեցել, կաշառքի գումարն էլ կազմել է 15. 000 ԱՄՆ դոլար, սակայն ինչ- ինչ պատճառներով դատավորը խոստումը չի կարողացել կատարել և գումարը մաս-մաս վերադարձրել է:
Իսկ կաշառք տրվել է, որպեսզի տուժող կողմը չբողոքարկի:
Բացի այս դեպքը, պատժի կրումից ազատելու նպատակով դատապարտյալի որդուց հայր և որդի Դավթյանները թանկարժեք ադամանդե մատանիներ են վերցրել:
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։