Սերժ Թանկյանը և Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել հետաքրքիր նախագծերի վերաբերյալ
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ: Սերժ Թանկյանը հանդիպում է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ:
Սերժ Թանկյանը «Ինստագրամ»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հետևյալ գրառմամբ՝ «Ծանոթացե՛ք, Հայաստանի սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանն է: Մենք փոխանակվեցինք մի քանի հետաքրքիր նախագծերի գաղափարներով»:
Սերժ Թանկյանը լուսանկար է հրապարակել նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: «Ողջունեք Հայաստանի մշակույթի նախարարին: Շատ բան կա նոր Հայաստանի համար անելու»,- լուսանկարին կից գրել է նա: