
Թրամփը գնահատել է իր հարաբերությունները կնոջ հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կնոջ՝ Մելանյայի հետ իրենք դեռ երբեք այնքան լավ հարաբերություններ չեն ունեցել, ինչպես այժմ։ «Մենք երբեք այսքան լավ հարաբերություններ չեն ունեցել, ինչպես այժմ:
Մենք երբեք այսպիսի ժամանակ չենք ունեցել, ինչպես այժմ: Եվ երբեք չեն եղել հարցումների այդքան բարձր արդյունքներ, ինչպես այժմ : Նույնիկ ըստ «Գելապի»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը հունիսի 26-ին Հարավային Կարոլինայի նահանգում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը:
Թրամփը քննադատել է զանգվածային լրատվամիջոցներին, որոնք, նրա խոսքով՝ այն ժամանակ, երբ իր կինը երիկամների վիրահատություն էր տարել, գրել են, թե նա իրբ դեմքի ձգում է կատարել կամ լքել է իրեն եւ տեղափոխվել ոչ այն է Նյու Յորք, ոչ այն է Վիրջինիա: Իր ելույթում ԱՄՆ-ի նախագահը նշել է Մելանյայի ճաշակը եւ խելքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: