
Սևանա լճի Արարատ լողափում ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ

Հունիսի 26-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի Արարատ լողափում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Տ. Բ.) ավտոմեքենան: