Առաջամուղ համայնքը բուժհաստատություն կունենա

Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքում ավարտվել են Արևելյան ԱՄՆ-ի «Արցախ ֆոնդ» կազմակերպության կողմից կառուցվող առաջին կլինիկայի շինարարական աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ կլինիկայի շինարարությանը զուգահեռ՝ ավարտվել են նաև գյուղապետարանի մասնակի վերանորոգման աշխատանքները:

«Առաջիկա մի քանի օրերին կկատարվի մերձակա տարածքի բարեկարգում: Կահույք և դեղորայք ստանալուց հետո էլ կլինիկան կհանձնվի շահագործման»,- նշել է Մ. Հովհաննիսյանը:

Լուսանկարները՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031