
Փոխադարձ հարվածներ՝ վիճաբանության ժամանակ

Հուլիսի 4-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում պարզել են, որ հուլիսի 3-ին ժամը 21:00-ի սահմաններում Ներքին Սուս գյուղում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ մի կողմից 1968թ. ծնված Մ. Մ-ի, իսկ մյուս կողմից՝ 1963թ. ծնված Ս. Հ-ի և 1971թ ծնված Ա. Բ-ի միջև, որի ընթացքում կողմերը միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Արցախի ոստիկանություն