Բաժիններ՝

Սուպերմարկետները մսամթերք չեն ընդունում գյուղացիներից. բողոքի ակցիա. «Ա1+»

Սուպերմարկետների նկատմամբ հարկային խստացումները գյուղացիներին բերել է կառավարության դիմաց։ Ֆերմերները բողոքում են, քանի որ չեն կարողանում իրացնել իրենց մսամթերքը։

Հիշեցնենք, որ վերջին բացահայտումներից հետո, խոշոր սուպերմարկետների սեփականատերերն այլեւս չեն կարողանում գյուղմթերքի վաճառքն իրականացնել հարյուրավոր անհատ ձեռներեցների անվան տակ և խուսափել հարկից։

«Հիմա մեր անասունները հասունացել են, մորթելու ժամանակն է, սուպերմարկետները մեզանից չեն ընդունում միս՝ հարկի համար։ Դրսերից միս են բերում էժան, որի մեջ մտնում է ԱԱՀ-ն»,- «Ա1+»-ին ասաց արևաշատցի Նվեր Հասոյանը։ Խոշոր սուպերմարկետները մսամթերք են ներկրում Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից՝ ավելի էժան գներով և ԱԱՀ-ն արդեն իսկ հարկված։

Ամբողջությամբ՝ a1plus.am կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս