«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել հիմնադրամի կյանքի կոչած և ընթացիկ ծրագրերը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել։
ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչությունների վարույթում հուլիսի 31-ի դրությամբ քննվում է սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, տալու դեպքերի առթիվ հարուցված 14 քրեական գործ։
Նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ջոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության հարցերի կցորդ Ֆրեդերիկ Ռեյն Բոլդը։
Հայաստանում, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461 հազար 68 մարդ, որից 280 հազար 45-ը կանայք են:
Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ այս տարի Գյումրիում կհիմնանորոգվի 12 կմ փողոց:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում շարունակվում է հուլիսի 28-ին մեկնարկած «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցույթը:
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործեր են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով:
Այսօր՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 12:32-ին, ահազանգ է ստացվել «911» ծառայությանը, որ հրդեհ է բռնկվել Գյումրու Վազգեն Սարգսյան փողոցի ծանրամարտի մարզադպրոցի հետնամասում:
2018թ. օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի օգոստոսի 3-ից:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է փաստաբանի կողմից խարդախությամբ, կաշառք տալու պատրվակով, խոշոր չափերի գումարի առերևույթ հափշտակության դեպք:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկացվել է այսօր՝ րոպեներ առաջ: Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից:
Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն 2018 թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 53, որոնց 56.6 տոկոսն աղջիկներ են:
«Խնդիրը լուծվում է ամենօրյա ռեժիմով, ծառայությունները բարելավվում են ամեն օր»,- այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը։
Օգոստոսի 1-3-ը հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքի:
«Մենք լսել գիտենք», – ԱՄՆ-ում իր առաջին այցով գտնվող Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կալիֆոռնիայի հայ համայնքին հավաստիացնում է, որ աշխատելու են բոլորի հետ, անկախ քաղաքական, կուսակցական պատկանելությունից եւ հավատքից:
2018 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում ապաստան հայցելու համար դիմել է 108 մարդ:
Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով Բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնը օգոստոսի 1-ին Մոսկվայում եւ Մերձմոսկվայում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել է մինչեւ նախավերջին՝ «նարնջագույն» մակարդակ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում հուլիսի 31-ին տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», լինելով ՀՀ խոշորագույն ռազմավարական ծրագրերից մեկը, ՀՀ ղեկավարության և հանրության ուշադրության կենտրոնում է: Ցանկացած մասնագիտական և փորձագիտական ուսումնասիրություն ծրագրի պատասխանատուների կողմից խրախուսվում է։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա:
Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:
Այս պահին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիտեք» ընկերության շենքի մոտ: Նրանք հայտարարում են, որ ամբողջ Երևանը աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում են, որ ընկերությունը խնդրին լուծում տա: Քիչ անց նրանք նամակ կհանձնեն ընկերությանը:
Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։
Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրությանն արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է: