Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով. սպասվում են նաև տեղումներ
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 1-3-ը հյուսիսային շրջաններում, 4-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:
Երևան քաղաքում `
Օգոստոսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 4-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի օգոստոսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 41.30C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.70C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.90C