Բաժիններ՝

Օգոստոսի 5-ին երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ №100/101 Երևան-Գյումրի-Երևան էքսպրես էլեկտրագնացքի:

Հայաստանի երկաթուղայինները նույնիսկ իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները բացի մասնագիտական տոնից նշում են նաև «ՀԿԵ» ՓԲԸ 10-ամյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031