Բաժիններ՝

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան մասին: Նրա ստեղծագործությունների թեման իր հայրենիքն էր, նրա բնության չքնաղ անկյունները, պատմաճարտարապետական կոթողները եւ ի վերջո` հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական դրվագները:

Այս ամենը նա վրձնի ուժով հավերժացրեց իր անկրկնելի կտավներում, ստեղծեց գեղանկարչական մնայուն ժառանգություն, որն անհատական ցուցահանդեսներով ներկայացնելով եվրոպական բազմաթիվ երկրներում` դարձավ հայ մշակույթի ու պատմության յուրօրինակ դեսպաններից մեկը: Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Զուլում Գրիգորյանի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031