Բաժիններ՝

Ստեղծվել է Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Զուլում Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Զուլում Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին, ժամը 11:00-13:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 86-րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը:

Զուլում Գրիգորյանը ծնվել է 1932 թ. հունիսի 2-ին, Կրասնոդարում: 1957 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, նույն թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Զուլում Գրիգորյանի աշխատանքներում կարևոր տեղ է գրավում Հայոց Մեծ եղեռնի թեման, իսկ առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր, որոնց շարքը լրացնում են «Ձեյթունցիներ» (1960 թ.), «Գարուն էր» (1965 թ.), «Երեք սերունդ» (1966 թ.), «Կարոտ» (1971 թ.), «Տեսիլք» (1979-80 թթ.), «Արդարադատություն» (1980 թ.) գործերը: Նկարչի ստեղծագործություններից են նաև «Ֆրունզե Մկրտչյան» (1956 թ.), «Բանվորական ճաշարան Բրատսկում» (1963 թ.), «Ալեքսանդր Մյասնիկյան» (1970 թ.), «Աշնանային նատյուրմորտ» (1994-2004 թթ., շարք), «Աստվածընկալ եկեղեցին» (2002 թ.), «Արայի սար» (2010), «Սաղմոսավանք» (2010 թ.) և այլ կտավներ:

Զուլում Գրիգորյանի­ երփնագիրը հյութեղ է, գերակշռողը­՝ արծաթավուն­ը, մոխրագույն­ը: Քսվածքը՝ կրքոտ, լարված, որ հաճախ համեմվում է քնքույշ և նուրբ կատարված հատվածներո­վ։ Զուլում Գրիգորյանի­ բնանկարներ­ն ու նատյուրմոր­տները տոգորված են սիրով՝ հանդեպ ազգային, կենցաղային­ իրերը, որոնք կարծես գալիս են լրացնելու պատմական թեմաների նյութերը, որպես լուռ վկաներ անցյալի, որոնք եղել են ու ապրել եռուն կյանքով։

Զուլում Գրիգորյանը­ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972 թ.), Չեխոսլովակիայում (1972 թ.), Գերմանիայում (1977 թ.), ԱՄՆ-ում (1977 թ.), Դանիայում (1978 թ.), Ֆրանսիայում (1977-1978 թթ.), Մոսկվայում (1987 թ.), Երևանում (1994 թ., 1998 թ., 2006 թ.), Վիեննայում (2002 թ.):

2010 թվականին նրան շնորհվել է «ՀՀ ժողովրդական նկարիչ» կոչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս