Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

«Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ երեխաների պաշտպանությանն ուղղված խնամքի կենտրոններին: Այս առնչությամբ քննարկվեցին նախարարության և Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի միջև գործակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031