Գյումրիում կհիմնանորոգվի 12 կմ ճանապարհ

Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ այս տարի Գյումրիում կհիմնանորոգվի 12 կմ փողոց:

Որոշ փողոցներ շահագործման կհանձնվեն դեկտեմբերին, մնացածը՝ արդեն հաջորդ տարի: Ընդհանուր 23.8 միլիոն եվրո ֆինանսավորմամբ Գյումրիում մեկնարկած փողոցաշինության ծրագրի ընթացքին ու առաջ եկած խնդիրներին տեղում ծանոթանալու համար օրերս Գյումրի էր այցելել բանկի տնօրենների խորհրդի անդամ Ֆրանց Վիկերսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, հիմնանորոգման աշխատանքների ձգձգումը կապված է բանկի ներքին ընթացակարգերի հետ:

Ընդհանուր առմամբ, աշխատանքների ավարտի համար նախատեսված է 210 օր: ՎԶԵԲ-ի փողոցաշինական ծրագրի շրջանակում նորոգվում են «Կումայրի» արգելոցի փողոցները: Ջիվանու, Շիրազի ու Վարպետաց փողոցներում ավարտված են ստորգետնյա կոմունիկացիոն համակարգի տեղադրման աշխատանքները: Ինչպես Ռուսթավելի, այնպես էլ այս փողոցներում վերգետնյա համակարգեր չեն լինելու: Ծրագրով նախատեսված են նաև երեք հրապարակի նորոգման աշխատանքներ:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031