ՀՀ արդարադատության նախարարությունը, կարևորելով բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և հարակից այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
Հուլիսի 31-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։
Երկաթուղայինների օրվա առթիվ, որը տոնում են օգոստոսի առաջին կիրակի օրը, մի շարք ներկա եւ արդեն թոշակի գնացած երկաթուղայիններ բաց նամակ են հղել վարչապետ Փաշինյանին: Այն ուղարկել են են նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցություն՝ խնդրելով հրապարակել:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվում է 2013-2018 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ:
Հուլիսի 31-ին, ժամը 13:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ կրկեսի շենքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 30-ին, ժամը 13.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Նարեկ Ս.-ն։
Հուլիսի 31-ին, ժամը 07:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու ու շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ու Գավառի բաժնի ծառայողները, համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, տվյալներ են ձեռք բերել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի նախկին ղեկավարն ու նրա աշխատակազմի ղեկավարը պաշտոնավարման տարիներին ապօրինություններ են կատարել։
Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս հուլիսի 30-ին բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախօրեին «Ավան հոգեկան առողջության կենտրոնում» միջադեպ է գրանցվել՝ կենտրոնի հիվանդներից մեկի մասնակցությամբ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակված Արսեն Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այն, ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը թիրախավորված հարձակում է համարում նոր կառավարության կողմից:
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն անձամբ է սպայական ուսադիրներ հանձնում ոստիկանության ծառայողներին։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Բաղրամյան 26-ն ամբողջովին «պարապուրդի» է մատնված։ Նախագահ Արմեն Սարգսյանին խոստացված հսկա «ամրոցից» Նիկոլ Փաշինյանի սիրտը չի կտրվում՝ ի շարս Սևանի կառավարական ամառանոցի, որն անչափ սիրեց երկրի վարչապետը, և Կոնդի ամառանոցի։
«Փաստ» թերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ում կրճատումներ են տեղի ունենում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պահվածքը գնալով ավելի անլուրջ, ավելի զավեշտալի է դառնում: Խոսքը միայն այն մասին չէ, որ առողջապահության նախարարը որոշել էր Սեւանի ափից կիսամերկ ուղիղ եթեր մտնել` սոցիալական ցանցերում տարածելով տեսանյութն ու խոսքն ուղղելով քաղաքացիներին:
44-ամյա Սահակ Քալյանը հետախուզվում է։
Հուլիսի 31-ին, ժամը 00:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Ամառանոցներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ վայր տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 31-ին, ժամը 05:00-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Վրաստանի հետ սահմանամերձ հատվածում հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները:
Հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է կուտակած անասնակեր, կա տուժած:
Հուլիսի 30-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 26 շենքի մոտակայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 1-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 28-ին, ժամը 19.00-ին, Փամբակ գյուղի սկզբնամասի միջպետական ավտոճանապարհի արևելյան հատվածում հայտնաբերվել է առանց հաշվառման համարանիշերի «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար, որի բեռնաթափքում եղել է շուրջ 3 խմ տարբեր տեսակի և տրամաչափի փայտանյութ։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է ոչնչացնել 5.4 մլն դոլարի շքեղ մեքենա՝ այդ թվում Lamborghini, Porsche, Mercedes Benz, Harley Davidson, որոնք առգրավվել են թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցագործներից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: